Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Քո առողջությունը. տառապում եմ քրոնիկ ցիստիտով

Քո առողջությունը.  տառապում եմ քրոնիկ ցիստիտով

ՀԱՐՑ: Ես տառապում եմ քրոնիկ ցիստիտով: Հիմա վախենում եմ հավանական սրացումից, քանի որ հղի եմ: Ժամկետը դեռ մեծ չէ, բայց զուգարանից կախվածությունն արդեն անհանգստացնում է: Հաբեր ընդունել չեմ ուզում: Խնդրում եմ որևէ կանխարգելիչ միջոց խորհուրդ տվեք:

 

ՊԱՏԱՍԽԱՆ: Նախ և առաջ չզբաղվես ինքնաբուժությամբ: Հղիության ժամանակ շատ հիվանդությունների ընթացքը փոփոխվում է, և քո նկարագրած ախտանիշները կարող են բոլորովին այլ, անգամ ավելի լուրջ հիվանդության մասին վկայել: Հղիության ընթացքում ցիստիտ հազվադեպ է ախտորոշվում: Մշտապես մեծացող արգանդն ազդում է միզապարկի վրա. հենց դա էլ կարող է առաջացնել ցիստիտ հիշեցնող ախտանիշներ: Մինչդեռ հղիների մոտ շատ հաճախ զարգանում է պիելոնեֆրիտ` երիկամների բորբոքում: Ուստի ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն օգտագործել ուրոլոգիական միջոցներ, խոտաբույսեր. դա կարող է վիժման վտանգ ստեղծել: Կանխարգելիչ նպատակներով կարող ես խմել հապալասի տերևներից պատրաստված թեյ և լոռամրգի տնական հյութ, ինչպես նաև՝ սննդակարգում սահմանափակել կծու և ապխտած սննդի ու գազավորված ըմպելիքի քանակը: Եվ իհարկե, պետք է անպատճառ խորհրդակցես քո գինեկոլոգի հետ:

Հեղինակ. Յանա Դաթիևա, մեծ փորձառությամբ բժիշկ-գինեկոլոգ
Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Alla

17.11.2015

Barev dzez xndrumem ogneq indz isk cistit@ varakich e inch karoxa linel Haraberutyan Jamanak. Amusnus karoxem varakel. ... Chnayac vor dexer @ndunelem u borboqums ancela. Vtang ka te voch. Naxapesh shnorhakalem

Մեդ-Պրակտիկ

15.11.2015

Հարգելի Elena, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք, այժ բուժումը շարունակում եք, թե ոչ, եթե ոչ, ինչքան ժամանակ է: Մրմռոցը միզուկի բորբոքման հետ է կապված, որը կարող էր երկար ժամանակ միզային կաթետր օգտագործելու հետևանք լինել: Խնդրում եմ նաև նշեք, թե ինչ եղանակով եք դեղերը ներմուծել միզապարկի մեջ:

Elena

16.10.2015

barev dzez,indz mot hastatvel e xronikakan cistit,bushvel em skzbum 10 or,heto 3 amis shabat 1or hetevyal dexerov geparin,lidokain,dioksidin,dimeksid,lcnelov mezaparki meq,skzbum shat lav ei zgum,bayc hima mrmrocner unem heshtoci meq mizuki shrqanum,xndrum em inch xorurd ktayiq,inchpes azatvem mrmrocic.naxapes shnorakalutyun.

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի  Varduhi, հարկավոր է դիմել բժշկի, հանձնել մեզի ցանքս միզուղիների բորբոքման այդ միկրոօրգանիզմը հայտնաբերելու համար: Որից հետո միայն կատարել հակաբիոտիկի ճիշտ ընտրություն

varduhi

18.10.2014

es tarapum em cistit hivandutyamb amusnacac em erku tari e arden unem ayd hivandutyun@ bujvel em an@ndhat dexoryaq em ogtagocel bayc voch mi ardyunq xadrum em ogneq.kanxav shnorhakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ